Արցախի պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ կմատակարարվի խանութներին. Արցախի կառավարություն
Արցախի Հանրապետության կառավարությունից հայտնում են.
«Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:
«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ մնացել են դրսում և անօթևան, ունենք բոլորիդ օգնության կարիքը. Հրդեհ բնակելի փայտաշեն շենքում
- Համացանցը սահմանափակելու վերաբերյալ նախագիծը մեկ նպատակով է՝ երկրում վերջնական բռնապետություն հաստատել. Իշխանյան
- Արցախի բլոկադայի պայմաններում Լուկաշենկոն հայտարարել է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դերի մեծացման մասին
- Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Որևէ բան չի փոխվել, մենք բլոկադայի մեջ ենք. Ռուբեն Վարդանյան
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին