Բրազիլիայի նախագահը Սանտոսում հրաժեշտ է տվել Պելեին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կնոջ հետ միասին հրաժեշտ է տվել լեգենդար հարձակվող Պելեին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Ֆուտբոլի լեգենդին հրաժեշտի արարողությունը կայացել է Սանտոս քաղաքի Վիլա Բելմիրու մարզադաշտում։
Նախագահը տեղ է զբաղեցրել արարողության պատվավոր հյուրերի համար հատկացված հատվածում։ Տասը րոպե անց նա կնոջ հետ հոգևոր հովվի աղոթքից հետո լքել է մարզադաշտը։
Արարողության ավարտին Պելեի դագաղը կտեղափոխեն քաղաքի փողոցներով, ներառյալ այն տան մոտով, որտեղ դեռ ապրում է նրա հարյուրամյա մայրը։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նա միակ խաղացողն է, ով երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Նրա մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
- Նա երբեք չի մոռացվի. Մեսսին և Ռոնալդուն՝ Պելեի մասին
- Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն
- Պելեի ինքնազգացողությունը վատթարացել է