Դարդանելի նեղուցը դարձյալ փակ է նավերի երթևեկության համար
Ստամբուլը պատած թանձր մառախուղի պատճառով երրորդ օրն է Դարդանելի նեղուցը փակ է նավերի երթևեկության համար։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Երրորդ օրն է, ինչ քաղաքում դիտվում է խիտ մառախուղ. Երկուշաբթի երեկոյան մոտ 50 չվերթ է չեղարկվել։
«Այն նավերի կապիտանները, որոնք պետք է մտնեին հարավից, զգուշացվել են ռադիոյով, հայտարարվել է, որ նեղուցը փակ է նավերի երկկողմանի տարանցման համար՝ սահմանափակ տեսանելիության պատճառով»,-ասվում է Դարդանելի նեղուցում Նավերի անվտանգությունն ապահովող ծառայության հայտարարության մեջ:
Նշվում է, որ մառախուղի ցրվելուց հետո նավերի երթևեկությունը նորմալ ռեժիմի կվերադարձվի:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
- Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում հայտնաբերված առարկան ջրային ական է
- Թուրքիայում կսկսվի «երկրորդ Բոսֆորի» կառուցումը