Փաշինյանը խնդրել է, որ ճանապարհը փակի ոչ թե ախուրյանցի Անոն, այլ ադրբեջանցի բնապահպանը. Էդգար Ղազարյան
«Մինչև Սուրբ Ծնունդ երեք աշխատանքային օր կա և կարծում եմ, որ այն բավարար ժամանակ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատասենյակից հավաքի իր իրերը, ընտանիկքը՝ կառավարական ամառանոցիաց»,-հունվարի 3-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա իր ասածը հիմնավորեց նարնով, որ Սուրբ Ծննդից հետո, տոնի խորհրդով, պետք է նախաձեռնվի սատանայի ծնունդների հեռացումը հանրային կյանքից:
«Այսօր ես ճանապարհին չնկատեցի աշխատանքային օրվա եռուզեռ, կամ Վահան Քերոբյանի պատկերացրած խցանումների և տնտեսական աճի նշաններ»,-ասաց Ղազարյանը և հավելեց. «Հետևաբար, այս օրերը իշխանությունները պետք է օգտագործեն իշխանությունից հեռանալուն նախապատրաստվելու համար: Սուրբ Ծննդյան բարի խորհրդով պետք է հունվարի 9-ից սկսած դուրս գանք իշխանություններին վռնդելու պայքարի, որովհետև Արցախի շրջափակման այս աննախադեպ իրավիճակն այլևս հատում է սպասումների և լավատեսության բոլոր սահմանները»:
Նա հայտարարեց, որ Արցախի փակված ճանապարհները որևէ հասարակա գործընթացներով հնարավոր չէ բացել, քանի որ միջազգային կառույցներում և տարածաշրջանի երկրներում վերջին 23 օրվա իրադարձություննրը ցույց են տվել, որ Արցախյան շրջափակումը միայն հումանիտար բնույթ չի կրում, վերջիններս կարող են լուծվել միայն, եթե լուծվեն քաղաքական խնդիրները:
«Արցախը նաև քաղաքականապես է շրջափակման մեջ գտնվում, իսկ դա եղել է այն պահից, ինչպես հավաստիացնում է Իլհամ Ալիևն իր ամանօրյա ուղերձում, Պրահայում Նիկոլ Փաշինյանի՝ իրեն տված հավաստիացումների հետևանք է: Այսինքը՝ Պրահայում և Սոչիում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, հետևաբար՝ ադրբեջանական ընկալումներում այսօր կատարվողը շրջափակու չէ, այլ իրենց տարածքի նկամամբ վերահսկողություն է, որը իրենք հաստատել են այդ եղանակով»,-ասաց բանախոսը և հավելեց. «Ճանապարհը փակել են Նիկոլ Փաշինյանը և Ալիևը, ուղղակի՝ Փաշինյանը խնդրել է, որ այն անի ոչ թե ախուրյանցի Անոն, այլ ադրբեջանցի բնապահպանը, որպեսզի ստացվի, որ ադրբեջանցիներն են այն փակել, բայց իրականում ճանապարհի փակումը իր որոշումների հետևանք է»:
Ղազարյանի կարծիքով՝ այսօր ռուս խաղաղապահների դեմ հանդես է գալիս միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ ադրբեջանի ղեկավարությունը լռում է և այդ ձևով ՌԴ-ին ստիպում է տարածաշրջանում իր շահերն առաջ տանող երկիր դիտարկել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, ինչի հետևանքով ադրբեջանանպաստ որոշումների հավանականությունը մեծացել է:
Էդգար Ղազարյանի կարծիքով նման զարգացումները կանխելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է:
Հարակից հրապարակումներ`
- «ՌԴ-ն պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու նպատակով»
- ԱՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ
- Ռուս խաղաղապահները հավաստիացրել են արցախցիներին՝ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի
- Արցախի բլոկադայի պայմաններում Լուկաշենկոն հայտարարել է միջազգային ասպարեզում Ադրբեջանի դերի մեծացման մասին
- Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
- Էդգար Ղազարյան. ՀՊՏՀ-ն փակելու որոշումը չի ուշանա
- Էդգար Ղազարյան. Ծիծաղելի վիճակում են հայտնվել դեսպանատների առաջ ակցիաներ կազմակերպող քաղաքացիները
- Որևէ բան չի փոխվել, մենք բլոկադայի մեջ ենք. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին