Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի. Թրամփի նախկին խորհրդական Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կասկածի տակ դրվել 2023 թվականին՝ ուկրաինական հակամարտության հարցում թուրքական իշխանությունների կողմից կոշտ հակառուսական դիրքորոշում որդեգրելու չկամության ֆոնին։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն՝ հղում անլով ՏԱՍՍ-ին։
Բոլթոնը կարծում է, որ մոտ ապագայում «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» իսկապես փորձության կենթարկվեն։
Նա նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը ապշեցուցիչ է։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության առևտրային և ռազմական գործընկերները չեն լքել այն, այդ թվում՝ Թուրքիան։ Բոլթոնը պնդում է, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի 2023 թվականին, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը (հավանաբար կեղծիքի միջոցով) վերընտրվի հունիսի ընտրություններում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպումից
- Օրբանը խոստացել է հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ մուտքին
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա