Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից
Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը (Պետական խորհուրդը) երկուշաբթի օրը օրինական է համարել և հաստատել է Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ։
Միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը 2019 թվականի մարտին կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կոնվենցիան հակասում է երկրի ավանդական հիմունքներին և քարոզում է միասեռականությունը։ Փաստաթուղթը ամենամեծ քննադատությունն էր առաջացրել պահպանողական շրջանակներում, որը ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
Ստամբուլի կոնվենցիան՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը, ընդունվել է 2011 թվականի մայիսին։ Փաստաթղթում, մասնավորապես, ներմուծվում է «գենդեր» հասկացությունը կենսաբանական սեռի փոխարեն։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ.
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ստորագրել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը
- Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կնշվի Ստամբուլի կոնվենցիայի 10-ամյակը
- Լեհաստանը մեկ քայլով ևս մոտեցավ Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալուն
- Թուրքիայում դատարան է տեղափոխվել Ստամբուլի կոնվենցիան չեղարկելու հարցը