Իրանը մտադիր է միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում վերացնել բոլոր պատժամիջոցները
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում Թեհրանի հետապնդած հիմնական նպատակը Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից սահմանած բոլոր պատժամիջոցների վերացումն է։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի IRNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար, իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանին։
«Իրանի համար տնտեսական օգուտներ ստանալու ճանապարհին ստեղծվող խոչընդոտները պետք է ամբողջությամբ վերացվեն»,-ասել է նա։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն այժմ կարևոր ուղերձներ է փոխանակում Եվրամիության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների փոխադարձ կատարմանը վերադարձի վերաբերյալ:
Ինչպես նշել է Բաղերի Կանին, եթե գործարքը կայանա, ապա ԱՄՆ-ը, որը խախտել է 2015 թվականի FDP համաձայնագիրը, «պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները, իսկ ստուգումից հետո կիրականացվեն այս համաձայնագրով Իրանի ստանձնած բոլոր պարտավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
- Պետքարտուղարություն. Իրանը սպանեց միջուկային գործարքին փոխադարձ արագ վերադարձի հնարավորությունը
- Միջուկային շանտաժը չպետք է տեղ գտնի միջազգային քաղաքականության մեջ․ Լուկաշենկո
- ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում են ԶԼՄ-ները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան