Իրանը հայտարարում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համագործակցության շարունակման մասին
Իրանական կողմը կշարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, մասնավորապես՝ միջուկային համաձայնագրի շուրջ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտարարել է քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարի և Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման շուրջ բանակցություններում երկրի ներկայացուցչի Ալի Բաղերի Քիանին։
«Իրանը, որպես ՄԱԳԱՏԷ-ի, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) ազդեցիկ և պատասխանատու անդամ, և որպես ատոմային գիտության ոլորտում միջուկային ներուժ, գիտելիքներ և տեխնոլոգիաներ ունեցող երկիր, միշտ լրջորեն և արդյունավետ համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի հետ, և ապագայում այդ համագործակցությունը նույնպես անպայման կշարունակվի»,-Բաղերի Քիանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը մտադիր է միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում վերացնել բոլոր պատժամիջոցները
- Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
- ՌԴ-ն արձագանքել է միջուկային զենքի ստեղծման նպատակով Ռուսաստանից Իրանի օգնություն խնդրելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը
- Շոլցն ասել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք կամ դրանց համար հրթիռներ ստեղծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան