Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռակոծման հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինվոր է զոհվել
Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել են ԴԺՀ-ի Մակեևկա շրջանում գտնվող ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա, ինչի հետևանքով զոհվել է 63 մարդ: «ՌԻԱ նովոստի»-ն գևում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է HIMARS հրթիռային համակարգից։ Ուկրաինացի զինվորականները 6 հրթիռ են արձակել, որոնցից երկուսը հնարավոր է եղել օդում ոչնչացնել։
«Ժամանակավոր տեղակայման կետի հզոր մարտագլխիկով չորս հրթիռների խոցման հետևանքով զոհվել է 63 ռուս զինծառայող»,-հայտնել են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
Մակեևկան Դոնեցկի արբանյակային քաղաքն է, որը հյուսիս-արևելքից հարում է ԴԺՀ-ի մայրաքաղաքին:
Հարակից հրապարակումներ`
- Ստոլտենբերգ. Ուկրաինային զենքի մատակարարումն ավելի շուտ կհանգեցնի զինադադարի
- Ուկրաինան ծրագրում է ստեղծել անօդաչու թռչող սարքեր
- Ստոլտենբերգ. Ռուսաստանը օգտագործում է հակամարտության սառեցումը Ուկրաինայի վրա նոր հարձակման համար
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանի զոինուժի կողմից հրադադարի խախտման հետևանքով է վիրավորվել ՀՀ ԶՈւ զինծառայողը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա