Ստամբուլում օտարերկրացու են ձերբակալել զբոսաշրջիկների վրա հարձակումներ նախապատրաստելու համար
Ստամբուլում ձերբակալվել է ԻՊ-ի մեջ ներգրավված օտարերկրացի, որը հարձակումներ էր ծրագրել զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրերում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
«Թուրքիայի ՆԳՆ-ի հատուկ ծառայությունների աջակցությամբ կազմակերպված գործողության ընթացքում Ստամբուլում ձերբակալվել է մի օտարերկրացի, որը ենթադրաբար ներգրավված է եղել ահաբեկչական DEASH կազմակերպության մեջ (DAISH-ԻՊ ահաբեկչական խմբավորման արաբական հապավումը)»,-հայտնում է գործակալությունը։
Ստամբուլի անվտանգության վարչությունից հայտնում են, որ ձերբակալվածը Մ. Ա. ծրագրել է հարձակումներ կազմակերպել քաղաքի մարդաշատ և հայտնի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև սպառնալից տեսանյութեր է տարածել սոցիալական ցանցերում։
«Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են արգելված ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, ինչպես նաև սառը զենքեր։ Դատարանի որոշմամբ ձերբակալվածը կալանավորվել է»,-հայտնում է գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում տրամվայի վթարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 33-ի
- Ստամբուլում տեղի կունենա ռուսական և թուրքական համալսարանների ռուսաց լեզվի մասնագետների միջազգային ֆորում
- Ստամբուլում ուղևորներով բեռնված քաղաքային լաստանավը բախվել է նավամատույցին
- Ստամբուլում օտարերկրացիների միջև զինված հակամարտություն է տեղի ունեցել