Բաց դռների օրերն՝ ARARAT թանգարանում
Դեկտեմբերի 17-ին և 18-ին ARARAT թանգարանում կայացավ «Բաց դռների օր» միջոցառումը։
Քաղաքի ամենախորհրդանշական վայրերից մեկը՝ ARARAT թանգարանը, երկու օր անընդմեջ իր այցելուներին ներկայացրեց հայկական կոնյակի ժառանգությունը։
Հազարավոր այցելուներ հնարավորություն ունեցան կատարելու անմոռանալի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների պատմություն՝ բացահայտելով վարպետության ոգեշնչող եզրերը` ARARAT-ի առաջին նմուշներից մինչև 2022 թվականի նորարարությունները:
Այս տարի միջոցառումը նվիրված էր հայկական կոնյակագործության 135-ամյա հոբելյանին։ Այդ կապակցությամբ ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացված էր հատուկ ցուցադրություն, որը նորովի ներկայացրեց ARARAT-ի համար կարևոր պատմական դրվագները՝ հիմնադիր-նվիրյալներից մինչև մեր օրեր։