2022 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 334 կին
«Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» պլատֆորմի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 334 իգական սեռի ներկայացուցիչ, ընդ որւմ նրանցից 154-ը սպանվել են իրենց ամուսինների կողմից։ Իսկ 245 կին էլ սպանվել է կասկածելի հանգամանքներում։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, կանանցից 209-ը տղամարդկանց բռնության զոհ են դարձել իրենց իսկ տանը, 46-ը՝ փողոցում, 16-ը՝ աշխատանքի վայրում։
Զեկույցում ընդգծվում է այն մտահոգիչ փաստը, որ բազմաթիվ դեպքերում կանայք չեն ստացել անհրաժեշտ ուշադրություն և պաշտպանություն նույնիսկ այն ժամանակ, երբ դիմել են պետական պատկան մարմիններին։ Վերջիններիս անփութությունն ու աշխատանքային թերացումը տասնյակ կանանց կյանք են արժեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան