Ես ուզում եմ, որ նրանք վերադառնան իմ կյանք. արքայազն Հարրին կարոտում է հորն ու եղբորը
Արքայազն Հարրին հայտարարել է, որ թագավորական ընտանիքը «բացարձակապես չի ցանկանում հաշտվել» իր և կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։
Hello-ի փոխանցմամբ, համացանցում է հայտնվել արքայազն Հարրիի առաջիկա հարցազրույցի թրեյլերը «ITV» հեռուստաընկերության համար։ Սասեքսի դուքսը խոստովանում է, որ կցանկանար հաշտվել իր հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ, բայց նրանք պատրաստ չեն վերականգնել իրենց նախկին հարաբերությունները:
«Նրանք հաշտեցման բացարձակապես ոչ մի պատրաստակամություն չեն ցուցաբերել։ Ես ուզում եմ հայրիկիս վերադարձնել: Ես ուզում եմ եղբորս վերադարձնել»,- նշել է նա։
Տեսախցիկի առաջ Հարրին հայտարարում է, որ ցանկանում է ունենալ «ընտանիք», այլ ոչ թե «ինստիտուտ», չնայած այն հանգամանքին, որ միապետի հարազատները բացահայտորեն չեն սիրում նրան և Մեգանին որպես զույգ:
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի հունվարի 9-ին Հարրիի «Spare» հուշերi գրքի հրապարակումից երկու օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա