Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։
Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։
Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկ, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։
Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։
Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան