ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդերին
ԱՄՆ Միսսուրի նահանգում հունվարի 3-ին առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդեր հանցագործին։ Միսսուրիի բանտում նա մահացել է թույն ներարկելուց հետո։
DW-ի փոխանցմամբ, Էմբեր ՄաքԼաֆլինը դարձել է առաջին տրանսգենդերը, որը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում և առաջին մարդը, որը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում 2023 թվականին։
Էմբեր ՄաքԼաֆլինը մեղավոր է ճանաչվել 2003 թվականին Սենթ Լուիսում ընկերուհու սպանության մեջ։ Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ նա դեռ տղամարդ եղած ժամանակ բռնաբարել և դանակահարել է նախկին զուգընկերոջը՝ Բևերլի Գյունթերին։
Այս գործը լայն արձագանք է գտել ԱՄՆ-ում։ Փաստաբանները պնդում էին մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ պատճառաբանելով, որ մահապատիժը կայացվել է մեկ դատավորի կողմից և չի արտացոլել հասարակության կարծիքը՝ ի դեմս երդվյալ ատենակալների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին