Մեկ օրում հանրապետությունում տեղի ունեցած 19 ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 37 մարդ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: