Տոնական օրերին շտապօգնության կանչերն ավելացել են. Թագուհի Ստեփանյան
Տոնական օրերին շտապօգնության կանչերի թիվն ավելացել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին շտապօգնության ծառայությունն օրական մոտ 950 կանչ է ստացել, իսկ հունվարի 2-ից 3-ը՝ 1023 կանչ։
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ հիմնական կանչերը եղել են սուր շնչառական հիվանդությունների, այնուհետև սիրտանոթային հիվանդությունների ու տրավմաների հետ կապված։ Ի տարբերություն նախորդ տարիների, ըստ նրա, այս տարի թունավորման դեպքեր չեն գրանցվել։
Նա նաև հայտնեց, որ ընդհանուր կանչերից 20%-ը հոսպիտալացվել են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ակտիվացել է RSV տեսակի վիրուսը, ոը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց. մասնագետ
- Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված գրանցվել է մահվան 2 դեպք