Team-ն ամանորյա հրաշք պարգևեց Շեյքի մասնակիցներին՝ նվիրելով երկու Volkswagen ID.4 մեքենա
Հայտնի է Team Telecom Armenia-ի Շեյք գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակի՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենայի նոր սեփականատիրոջ անունը։
Ընկերությունից հայտնում են, որ խաղարկությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, որի ընթացքում պատահականության սկզբունքով՝ թվերի գեներացման համակարգի միջոցով բոլոր կտրոններից ընտրվել է Վանաձորի բնակիչ 22-ամյա Ջանիբեկ Հարությունյանի հեռախոսահամարով կտրոնը։
«Շեյքին մասնակցել եմ հենց սկզբից, բայց տեսնելով խաղարկությանը մասնակցողների մեծ քանակը մեքենան հաղթելու ակնկալիք ճիշտն ասած այդքան էլ չունեի։ Այս ընթացքում շեյքել եմ 24 անգամ։ Անչափ ուրախ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց դառնալ այդ էլեկտրական մեքենայի սեփականատերը»,- նշել է Ջանիբեկ Հարությունյանը։
Ի դեպ, էլեկտրական մեքենան խաղարկելիս պատահական թվերի գեներատորը սկզբում ընտրել էր Իջևանի բնակիչ Գայանե Գաբրիելյանին պատկանող կտրոնին համապատասխան հեռախոսահամարը, սակայն բաժանորդի հետ կապ հաստատելուց հետո նա ասել է, որ չի մասնակցել Շեյք խաղարկությանը։
Նշենք, որ խաղարկության հաջորդ օրը Գայանե Գաբրիելյանը հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ ու նշել, որ այդ հեռախոսով իր աղջիկն է մասնակցել խաղարկությանը, այդ իսկ պատճառով ուղիղ եթերի զանգի ընթացքում ինքը լավ չի հասկացել հարցը։ Team Telecom Armenia-ն հասկանալով ստեղծված իրավիճակը և ընդառաջ գնալով տիկին Գայանեի խնդրանքին՝ որոշում է կայացրել տոնական օրերին պարգևել հրաշք նաև այս ընտանիքին՝ նրանց նույնպես նվիրելով Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա։
Շեյքը Team Telecom Armenia-ի նախորդ տարվա ամենախոշոր նախագծերից էր, որին մասնակցելու հնարավորություն էին ստացել նաև Հայաստանում գործող մյուս բոլոր օպերատորների բաժանորդները։ Խաղարկությանը մասնակցելու համար պետք էր ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել ու ստանալ թվային և ֆիզիկական տարատեսակ նվերներ, ինչպես նաև Volkswagen ID.4 էլեկտրական մեքենան շահելու հնարավորություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին