Խոտորնակին խոտորնակ կամ ինչպե՞ս բացել Բերձորի միջանցքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ծանոթացա Բերձորի միջանցքի մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Հերթական անգամ համոզվում եմ, որ փակ միջանցքի շուրջ քաղաքական բազում սցենարներ են հյուսվում։ Համենայն դեպս, այս հայտարարության նպատակը հաստատ միջանցքի բացում չէր։
Եկեք պարզ խոսենք։ Հայկական պետությունը թե ցանկանար բացել Բերձորի միջանցքը, ադրբեջանցի սադրիչները մեկ րոպե ավել այնտեղ չէին մնա։ Հատկապես հիմա, երբ ողջ, այսպես կոչված, միջազգային հանրությունը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ Ընդ որում, դա կարելի էր (և հիմա էլ կարելի է) անել առանց ուժի կիրառման։
Օրինակ, հավաքել մի քանի հարյուր քաղաքացիներ, ի հակառակ ադրբեջանցի «էկոլոգների» կոչել նրանց «հումանիստներ», տեղական ու միջազգային մի քանի տասնյակ լրատվամիջոց կցել այդ երթին ու գնալ հումանիտար ակցիա անել Շուշիի մոտ։ Եթե այս իշխանություններն ուզեին բացել Բերձորի միջանցքը, վաղուց կկազմակերպեին նման մի բան։ Դրա համար շատ մեծ խելք պետք չէր։ Ինչպես ասում են՝ խոտորնակին խոտորնակ։
Բայց Նիկոլի կառավարությունը հիմա էլ դա չի անի։ Որովհետև, ինչպես արդեն ասացի, նրանք զբաղված են ոչ թե Արցախի խնդրով, այլ պղտոր ջրում ձուկ որսալով։ Իսկ որ դրա արդյունքում երկիր ենք կորցնում, Նիկոլին ու նրա թիմակիցներին չի հետաքրքրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան