Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում տեղի կունենա Սուրբ Ծննդյան միջոցառում
Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում՝ «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տարածքում կհնչի հոգևոր երաժշտություն, կլինի Սուրբ Ծննդյան խորհրդով ձևավորված տաղավար, Արցախցի կանանց կողմից պատրաստված թխվածքաբլիթներ ու քաղցրավենիք երեխաների համար։
Սուրբ պատարագը կսկսվի 11:00-ին, միջոցառման սկիզբը՝ 13:00-ին։
«Համեցե'ք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։ Սիրով սպասում ենք ձեզ»,- հայտնում են Արցախի թեմից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան