Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը 2023թ. կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես այն կմեկնարկի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, և կանցկացվի մինչև հունիսի 13-ը։ Ի դեպ, տարին հոբելյանական է. 2023թ. նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դաշնակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 30-ը:
Մրցույթին դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ khachaturian-competition.com։
Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան