Ռազմական գործողություններից Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 700 միլիարդ դոլարը
Ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 700 մլրդ դոլարը։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
Նա նշել է, որ Կիևը Համաշխարհային բանկի հետ միասին նախատեսում է Ուկրաինայի կարիքների հերթական ստուգում իրականացնել։ Վերջին անգամ վերլուծությունն իրականացվել է 2022 թվականի հունիսի սկզբին։
«Այդ ժամանակ հասցված վնասը կազմում էր 350 մլրդ դոլար։ Հաշվի առնելով մեր ենթակառուցվածքների վրա վերջին հարձակումներն՝ այսօր այդ գումարը կազմում է ավելի քան 700 մլրդ դոլար»,- ասել է վարչապետը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։
Նա հավելել է, որ Ուկրաինայի 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 966 միլիոն դոլար՝ շենքերի կառուցման և վերանորոգման, կարևոր ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ժամանակավոր տեղահանվածների համար բնակարաններով ապահովելու համար։
Նախօրեին տնտեսագետ, Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինն ասել էր, որ իշխանությունները թաքցնում են իրենց բնակչությունից ՌԴ ԶՈւ հրթիռային հարվածներից կորուստների իրական չափերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան