Ադրբեջանը սկսել է Վրաստանի տարածքով գազ մատակարարել Ռումինիային
Վրաստանի տարածքով Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Ռումինիային։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
BM.ge-ի փոխանցմամբ՝ SOCAR-ի և ռումինական Romgas S.A.-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, ներմուծումը կընթանա 2023 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը։
Բնական գազն Ադրբեջանից կտեղափոխվի Հարավային գազային միջանցքով և Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման միջանցքով:
Տեղեկության համաձայն, Վրաստանը շահում է նաև հարավային գազային միջանցքի բեռնումից, որը գազի տարանցման դիմաց գազ է ստանում։ Ըստ 2023 թվականի կանխատեսման՝ այս տարի լրացուցիչ գազի ծավալը կավելանա մինչև 1,4 միլիարդ խորանարդ մետրով։
Հարակից հրապարակումներ`
- «Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել
- Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում ներդրում կանի
- ՊՆ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին լուրը լկտի սուտ է