Ռուսաստանից Վրաստան ալյուրի ներմուծումն աճել է
րաստանը ռուսական ցորենի ալյուրի հիմնական ներկրողներից է։ IKAR գյուղատնտեսական շուկայի հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ռուսական ցորենի գրեթե 1/5-ն արտահանվում է Վրաստան: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը:
Վրաստանի վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2022 թվականի 11-րդ ամսում, Վրաստանը Ռուսաստանից գնել է 159 հազար 023 տոննա ալյուր, ինչը կազմում է ռուսական արտահանման ավելի քան 18 տոկոսը։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է մուտք գործել 160 հազար 834 տոննա ալյուր՝ 60,7 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ անցած տարի ներմուծվել է ընդամենը 29 հազար 294 տոննա՝ 9,1 մլն դոլար արժողությամբ։
Վրաստանը ալյուր է գնել հետևյալ երկներից.
Ռուսաստան՝ 159 հազար 023 տոննա՝ 59,5 մլն դոլար արժողությամբ,
Թուրքիա՝ 1 120 տոննա՝ 791,9 հազար դոլար արժողությամբ,
Իտալիա՝ 126,8 տոննա՝ 131,3 հազար դոլար արժողությամբ,
Ղազախստան՝ 270 տոննա՝ 98,6 հազար դոլար արժողությամբ,
Լիտվա՝ 107,5 տոննա՝ 66,5 հազար դոլար արժողությամբ:
Նշվում է, որ ռուսական ալյուրի ներմուծման աճը պայմանավորված է ցորենի մաքսային հարկի ներդրմամբ, որն ալյուրի դեպքում զրոյական է։