Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից․ Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է արդեն 25 օր։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը, «միջանցնքն ապաշրջափակելու կոչերի» լայն արձագանք է հարուցել։
«Չնայած սրան Ադրբեջանը քայլեր չի ձեռնակում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․-ի Նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել՝ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, ինչը բացարձակապես մտացածին է։ Էական է արձնագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ՝ ամենախորը և իրական պատճառը այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրնիքում։ Միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանն էթնիկ զտումների ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը գտնվում են Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020թ․-ի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղղումը և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սադիգովը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար շնորհակալություն է հայտնել չորս երկրի
- ՌԴ ԱԳՆ. Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ
- ՅՈՒՆԻՍԵՖ. Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վիճակի վրա
- ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան