Հաստատվել են Փարիզ-2024-ի ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրման մրցաշարերը: 120՝ / 60 + 60 / տեղ է հատկացված կանանց և տղամարդկանց մրցաշարերի համար:
Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:
Հատկացված 60 քվոտաները հավասարապես բաշխվում են յուրաքանչյուր քաշային կարգի միջև։
Փարիզի օլիմպիական խաղերին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պետք է ընտրի երեքին: Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ:
Ուղեգրերի համար մարզիկները պետք է մասնակցեն առնվազն հինգ վարկանիշային ստուգատեսի: Պարտադիր են աշխարհի 2023թ., (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա) առաջնությունը և 2024թ.՝ գավաթի (ապրիլի 2-11, Թաիլանդ) խաղարկությունը:
Պետք է մասնակցել 2023թ. հունիսին ՝ Կուբայի և դեկտեմբերին՝ Քաթարի Գրան Պրիներին, Եվրոպայի 2023թ. և 2024թ. անցկացվելիք առաջնություններին և Կոլումբիայի աշխարհի առաջնությանը, որն արդեն կայացել է: