Գործադրում ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական ջանքերը՝ Արցախից հնչող պահանջը տեղ հասցնելու համար․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Երեկ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ ANCA դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով օդային ճանապարհով հումանիտար բեռներ հասցնել Արցախ։
Այսօր արդեն Արցախի ԱԺ պատգամավորները նամակով դիմել են միջազգային հանրությանը նույնանման կոչով, որտեղ մասնավորապես ասվում է․ «Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը» ։
Թվիթերում արդեն այս ուղղությամբ բավական տարածված արշավ կա, որին կարող եք միանալ նաև դուք՝ օգնելով տեղ հասցնել պահանջը։
Մենք էլ այս ուղղությամբ գործադրում ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական ջանքերը՝ բոլոր կողմերին Արցախից հնչող պահանջը տեղ հասցնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրում եմ՝ մոտակա օրերին կունենանք հանդիպում ԵՄ դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ․Վայոց ձորի մարզպետ
- Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին՝ կոնկրետ գործողություններ կիրառել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ․ ԱՀ ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին