Ենթադրում եմ՝ մոտակա օրերին կունենանք հանդիպում ԵՄ դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ․Վայոց ձորի մարզպետ
ԵՄ դիտորդական խումբը դեռևս հանդիպում չի ունեցել մարզպետների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Մոտակա օրերին, ենթադրում եմ, կունենանք հանդիպում, բայց դեռևս քննարկվում է ձևաչափը։ Այլ հարցերի մասով այս պահին հստակություն չկա»,- ասաց նա։
Նրա ենթադրությամբ՝ հանդիպումը կկայանա հունվար ամսվա ընթացքում, սակայն այլ տեղեկություն հայտնի չէ։
Խոսելով առհասարակ դիտորդական խմբի առաքելությունից, մարզպետը նշեց․
«Այս մարդիկ այցելում են սահմաններ, սահմանային միջադեպեր են գրանցում և դրանց վերբերյալ հավաքում են տեղեկատվություն՝ ԵՄ երկրներ ներկայացնելու վերաբերյալ»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք դիտորդական խմբերը սահմանից այն կողմ հանդիպումներ ունեցել են ադրբեջանական կողմի հետ, Գրիգորյանն ասաց․ «Իմ ունեցած տեղեկություններով սահմանից այն կողմ չեն գնացել։ Այս դիտորդական խումբը մեր սահմաններում է աշխատում, ՀՀ տարածքում։ Այլ ինֆորմացա չունեմ»։
Ինչ վերաբերում է Ջերմուկում այս պահի դրությամբ իրավիճակին, ապա մարզպետն ասաց, որ իրավիճակը դեպի դրական է։
«Մեր հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ։ Ունենք հանգստացողներ, այդ թվում՝ զինվորների հարազատներ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվեց, մեկնարկում է պլանավորման նոր խումբը
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան