Կարմիրգրքյան քարարծիվը վիրավորում ստացել է հրազենից
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հայտնում է․
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ էր ստացել, որ Ձորաղբյուրի շրջանում հայտնաբերվել է վիրավոր գիշատիչ թռչուն։ Ահազանգով մեկնեցինք դեպքի վայր։ Պարզվեց վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է։ Նախնական վիզուալ զնմամբ երևում է, որ քարարծիվը ունի թևի հավանական է հրազենային վնասվածք, որը մոտ երկու շաբաթ առաջ է ստացել։ Կենդանին հյուծված էր ու ջրազրկված։ Ահազանգողների ներկայությամբ քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։ Այս թռչունը Բնության պահպանության միջազգային միությունը ( IUCN ) ընդգրկել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը դիմում է կենդանաբուժական կլինիկաներին խնդրանքով՝ օգնել կազմակերպել ու անցկացնել այս քարարծվի վիրահատությունը, քանի որ մեր հիմնադրամը չունի համապատասխան բժշկական սարքավորումներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան