Մահացել է «Ապոլոնի» աստղագնացներից Ուոլտեր Կենինգհեմը
«Starmus»-ի էջում հրապարակվել է «Ապոլոնի» աստղագնացներից Ուոլտեր Կենինգհեմի մահվան մասին լուրը։
«Ցավալի լուրեր են ստացվել... Մահացել է Սթարմուսի լավ ընկեր, «Ապոլոնի» աստղագնացներից Ուոլտեր Կենինգհեմը։
Նա մասնակցել է «Ապոլոն» ծրագրի առաջին օդաչուավոր առաքելությանը՝ «Ապոլոն 7»-ին, որի ընթացքում եղել է տիեզերանավի լուսնային մոդուլի օդաչուն։
Սա Կենինգհեմի միակ թռիչքն է եղել, ու նա 1971 թվականին հեռացել է NASA-ի աստղագնացների ջոկատից։
Կենինգհեմը բացի աստղագնացությամբ զբաղվելը, նաև հասցրել է բիզնեսով զբաղվել ու տարբեր ընկերություններում զբաղեցնել բարձր պաշտոններ։
Նա Starmus-ի լավ բարեկամն էր ու մասնակցել է Starmus 2-ին և Starmus 5-ին։
Կենինգհեմը 90 տարեկան էր»,- նշված է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Իսրայելյան. Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր
- ARARAT-ը՝ STARMUS VI փառատոնի գործընկեր
- «Սթարմուս» փառատոնի հյուրերը Բյուրականի աստղադիտարանում էին
- STARMUS-ի բացմանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան