Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նա նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարության՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ:
Մինասյանը շեշտել է, որ քննարկվող նախագիծը բխում է ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքից, որի համաձայն՝ մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը Կառավարությունը որոշում է Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը:
Այս համատեքստում՝ նա առաջարկել է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան