«Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ որտեղից ինչ կճարենք, որպեսզի գոյատևենք». Արցախում խանութները գրեթե դատարկ են
Հետտոնական օրերին Արցախի Հանրապետությունում փակ խանութներն ավելացել են, դեռ գործող խանութներում տեսականին՝ պակասել: Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների փնտրտուքը գնորդների համար հիմնականում անհաջողությամբ է ավարտվում: Արդեն ավելի քան 3 շաբաթ նոր ապրանք խանութները չեն ստանում:
Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում Ստափանակերտի խանութներից մեկի աշխատողն ասում է, որ ներկա պահին խանութը գրեթե դատարկ է, կարող են գտնել միայն հաց, խմիչք, ջրեղեն։
«Ձեթ, պեսոկ չկա։ Առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան։ Տնտեսական ապրանքները քիչ են մնացել։ Բանջարեղեն շատ վաղուց ընդհանրապես չկա։ Տանն էլ չունենք»,- նշում է քաղաքացիներից մեկը։
«Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ որտեղից ինչ կճարենք, որպեսզի գոյատևենք։ Համարյա դատարկ են խանութները, առաջին անհրաժեշտության ոչինչ չկա»,- ասում է մեկ այլ քաղաքացի։
Դեղատուն մտնողները հաճախ նույնպես դատարկաձեռն են դուրս գալիս։
«Ունենք ջերմիջեցնող, ցավազրկող դեղորայքի, տակդիրների, մանկական կերեր պակաս»,- ասում է դեղատան աշխատակցուհին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն պատասխանել է,թե արդյոք դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին
- Հայաստանի կառավարությունը չի´ դիմել Պարենի համաշխարհային մարդասիրական ծրագրին․ Զարուհի Մուրադյան
- Շրջափակված Արցախ. երկու գազար ու կես կաղամբ, առանց մանկական ջերմիջեցնողների ու մանկական սնունդի
- Հույս ունեմ՝ Արցախում կստեղծվի «Պարենային անվտանգության շտաբ». Քաղաքագետ
- Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները. վարչակազմի ղեկավար
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- ԼՂ կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին