Սուրբ Ծննդյան պատգամ․ Բագրատ Սրբազան
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Սուրբ Ծննդյան պատգամներն են՝ պատասխանատվություն, պայքար, պատիվ։
«Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ շաղկապված 3 գաղափարներ։
Առանց պատասխանատվության կյանքը կդառնա ԻՐԱՎՈՒՆՔԻ կողմից ոչնչացվող իրականություն։
Պատասխանատվության խորը ապրումն ու զգացումն է մղում ՊԱՅՔԱՐԻ, այդ պայքարը վերածելու ՀԱՂԹԱՆԱԿԻ, որի վերջնարդյունքը ՊԱՏԻՎԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ վերականգնումն է։
Այս ժամին մեր հոգիներն ու մտքերը սլանում են Արցախ աշխարհ՝ կիսելով բոլոր ապրումներն ու զգացումները, որ ունեն մեր սիրելի քույրերն ու եղբայրները, ովքեր այսօր ուղղակի ՓՐԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ,
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,
Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը