Լաչինի միջանցքի բացման հարցով նորություն չունեմ ասելու, խնդիրը դիվանագիտական հարթակներում են քննարկվում. Մարուքյան
«Հայաստանն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները կիրառել, կիրառում եւ շարունակելու է կիրառել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ»,- news.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից արդեն 26 օր Արցախի շրջափակմանն ու այն վերացնելու ուղղությամբ պաշտոնական Երեւանի ձեռնարկած քայլերին։
Նա հայտնել է, որ կառավարությունում փոխվարչապետին կից հումանիտար հարցերով խումբ է ձեւավորված։
«Ամեն ինչ արվում և արվելու է, որպեսզի բլոկադան, այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ, դրա դեմն առնենք։ Հիմա նորություն ունե՞նք՝ ես նորություն չունեմ ասելու՝ կլինի նորություն, կիմանաք այդ մասին։ Խնդիրը դիվանագիտական հարթակներում են քննարկվում, աշխատանքները տարվում են»,- ասել է Մարուքյանը։
Ինչո՞ւ մինչև տարեվերջ, ինչպես նախապես հույս էին հայտնում Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի հետ չստորագրվեց խաղաղության պայմանագիրը հարցին ի պատասխան, նա ասել է, որ Հայաստանը, միջազգային հանրությանն իր կամքն է հայտնել, որ պատրաստ է նման ժամկետներում գնալ պայմանագրի ստորագրմանը, բայց Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ պայմանագիրը չստորագրվի։
«Տարին անցավ, և դա տեղի չունեցավ, նաև՝ Լաչինի միջանցքի փակման պատճառով բանակցությունների՝ Մոսկվայում նախատեսված հաջորդ ռաունդը տեղի չունեցավ։ Հետևաբար, միջազգային հանրությունն էլ է տեսնում, որ դա Հայաստանի ոչ կառուցողական քայլերի արդյունք չէ, ընդհակառակը՝ Հայաստանը կառուցողական է եւ շարունակելու է լինել կառուցողական։ Դրան ի պատասխան ունենք Լաչինի միջանցքի փակում եւ շատ այլ բաներ»,- նշեց հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Նյութն ամբողջությամբ և տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան