Թուրքիայում ընդդիմությունը կառաջադրի նախագահի միասնական թեկնածու. Դավութօղու
Թուրքիայի նախագահական ընտրություններում վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը միասնական թեկնածու կառաջադրի։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ապագայի կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ընտրություններն ավելի վաղ ժամկետ տեղափոխելու հնարավորության մասին։
«Մենք միասնական թեկնածու առաջադրելու հստակ պայմանավորվածություն ունենք: Մենք կունենանք մեկ նախագահի թեկնածու»,- Halk TV-ի եթերում ասել է քաղաքական գործիչը, որը Էրդողանի նախկին դաշնակիցն էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP)։ Միաժամանակ Դավութօղլուն չի հստակեցրել, թե ով է դառնալու ընդդիմության նախագահի թեկնածուն։
Իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն, որի մեջ ԱԶԿ-ի հետ միասին մտնում է Ազգայնական շարժում կուսակցությունը, Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանն է։ Նա բազմիցս հորդորել է ընդդիմությանը նշել իրենց թեկնածուին, սակայն նրանք հրաժարվում են դա անել, քանի դեռ չի նշանակվել ընտրությունների օրը:
Հինգշաբթի օրը իշխող կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են տեղափոխվել «սեզոնային պայմանների» պատճառով։ Ի սկզբանե քվեարկությունը նախատեսված է 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն իշխող կուսակցությունն առաջարկում է ընտրությունները տեղափոխել ավելի վաղ ժամկետ՝ կապված հունիսին համալսարանական քննությունների մեկնարկի, ուսանողական արձակուրդների և արձակուրդների սեզոնի հետ, որը, ըստ ԱԶԿ-ի, կարող է նվազեցնել ընտրություններին մասնակցության թիվը։
Որպես ընտրությունների ամենահավանական ժամկետներ՝ տեղի քաղաքագետները նշում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան