Թրամփն առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 10 անհաջող ընտրություններից հետո առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Թրամփի թեկնածությունն առաջարկել էր հանրապետական Մետտ Գետցը, նա արդեն քվեարկել էր նախկին նախագահի օգտին։
Թրամփը Ներկայացուցիչների պալատի անդամ չէ, բայց նաև չի հավաքում անհրաժեշտ ձայները, ուստի չի դառնում խոսնակ։
Ընտրությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից մեկը հավաքի անհրաժեշտ 218 ձայնը։ Օրենսդիրներն իրավունք ունեն ցանկացած պահի նոր անուններ ավելացնել քվեաթերթիկներում։ Նոյեմբերի ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատն ունի 222 հանրապետական և 212 դեմոկրատ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա