Եթե մարդը սիրում է իր աշխատանքը, հավանականությունը, որ նա կունենա հետտոնական սթրես, շատ ավելի փոքր է. Խաչատուր Գասպարյան
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար:
Երևանի պետական բժշկական համալսարանի կայքում տեղադրված նյութում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը խորհուրդներ է տալիս, թե ինչպե խուսափել հետարձակուրդային համախտանիշից։
Ի՞նչ է հետարձակուրդային համախտանիշը:
Տխրության և տագանպի աճող զգացում երբ անձը նորից վերադառնում է աշխատանքի, ինչպես նաև մոտիվացիայի պակաս:
Որո՞նք են պատճառները:
Երբեմն մարդը արձակուրդի ընթացքում, ազատվելով առօրյա վազքից, վերագնահատում է իր առաջնահերթությունները և ավելի հստակ տեսնում ապագայի հեռանկարը և փոխանակ շարունակելու օրական աշխատանքային թոհուբոհը, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ ծախսել մարդկանց հետ շփվելու, հոբբիի կամ հանգստանալու ուղղությամբ:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի գնահատմամբ` հոգեբանական տեսակետից՝ արձակուրդի երկարատևությունը կարևոր պայման չէ հանգստանալու համար. «Կարող ենք մեկ օր առողջ քնել, առողջ սնվել և, բավականաչափ էներգիա ստանալ կյանքի բնական ռիթմը շարունակելու համար»:
Համալսարանական մասնագետը նշում է, որ հետտոնական կամ հետարձակուրդային համախտանիշի մասին խոսվում է հատկապես ամառային կամ այլ երկարատև արձակուրդներից առաջ կամ հետո, որովհետև մարդը, կարծես, արձակուրդին վերագրում է ավելին, քան հնարավոր է և գերագնահատում այդ արձակուրդից ունեցած սպասելիքները:
«Տոների ընթացքում հատկապես կարևորվում է, թե ինչպես ենք մենք նախապատրաստվում և իրականացնում մեր հանգիստը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ: Քնի ճիշտ կազմակերպման և առողջ սնվելու դեպքում մարդն առավել քիչ է ենթարկվում ցանկացած սթրեսի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:
Հոգեբանական հետազոտությունենրի համաձայն՝ մարդիկ ունենում են հետտոնական սթրես հատկապես այն դեպքում, երբ չեն սիրում կամ գոհ չեն իրենց աշխատանքից:
«Եթե մարդը սիրում է և բավարարվում իր կատարած աշխատանքից, հավանականությունը, որ նա կունենա հետտոնական սթրես, շատ ավելի փոքր է: Աշխատանքը սիրված է, եթե աշխատանքային գործունեության յուրաքանչյուր պահը չի անհանգստացնում և բացասակայն հույզեր չի փոխանցում մեզ»,- ընդգծում է հոգեբանը:
Նախ՝ խորհուրդ է տրվում 45 րոպեն մեկ ընդմիջում անել, երկրորդ՝ նախաձեռնել այնպիսի գործեր, որոնք լարում չեն պարունակում և հնարավոր է ավարտին հասցնել: Պարզվում է մարդու համար սթրեսային են սկսած և անավարտ թողած գործերը:
Այնուհետև խորհուրդ չի տրվում անցում կատարել միանգամից դիետիկ ռեժիմի, քանի որ շատերը ամանորյա տոներին ընթացքում խախտել են իրենց սնվելու ամենօրյա կերպը: Ցանկալի է ժամանակին քնել աշխատանքային օրվա նախորդող գիշերը:
Աշխարհաքաղաքական իրավիճակը, տարատեսակ իրադարձություններն ազդեցություն են թողնում մարդու հոգեբանական իրականության, ապահովության և անտվանգության զգացումների վրա:
Խաչատուր Գասպարյանը նշում է, որ մենք չենք կարող անմասն մնալ մեր իրականության մեջ տեղի ուենցող քաղաքական, մշակութային և ֆինանսական փոփոխություններից: Բայց ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, ուղղակի փոփոխություններին պետք է, առաջին հերթին հոգեբանորեն նախապատրաստվել և ներքուստ ծրագրավորել՝ առանց սպասելու, որ դրանք կմատուցվեն մեզ արտաքին աշխարհից:
«Օրինակ` եթե մարդը որոշել է նոր տարին սկսել առանց ծխելու կամ հրաժարվել ալկոհոլային խմիչքից, տարաբնույթ վատ սովորություններից, այդ դեպքում կարևոր է ոչ միայն տրամադրվելը, այլև կամային ճիգերի ներգրավումը, առանց որի ցանկալի արդյունքին հասնելը դժվար է»,- եզրափակում է հոգեբան- գիտնականը:
Ամփոփելով` եթե ցանկանում եք խուսափել հետարձակուրդային համախտանիշից, ապա խորհուրդ է տրվում
ա/ մնալ ֆինանսական հնարավորությունների սահմաններում
բ/ չմոռանալ սեփական եսի մասին
գ/ ճիշտ կազմակերպել և կառավարել ժամանակը
դ/ սովորել «ոչ» ասել, եթե ինչ-որ սպասում է շրջապատը, հաճելի չէ Ձեզ համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան