Կալիֆորնիան մնացել է առանց էլեկտրականության
Կալիֆորնիայում փոթորիկներ ու հորդառատ անձրևներ են։ 190 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Որոշ շրջաններում քամու արագությունը գերազանցել է ժամում 200 կմ-ը։ Եվրանյուզի հաղորդմամբ, առնվազն երկու մարդ մահացել է, այդ թվում՝ մի երեխա, ով գտնվել է այն տանը, որի վրա ընկել է ծառը։
Իշխանությունները նախազգուշացրել են բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում ջրհեղեղների հնարավորության մասին։ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել։ Կալիֆորնիայի նահանգապետը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ տուժածներին հնարավորինս արագ օգնություն ցուցաբերելու համար։