Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 20 չվերթ
Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել է 8 չվերթ, առնվազն 15-ը հետաձգվել է: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Յանդեքս Ժամանակացույցին»։
«Վնուկովո» օդանավակայանում հինգ չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովոն» չեղարկել է մեկ և հետաձգել երեք չվերթ։ «Շերեմետևոյում» յոթ չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության տակ է։ Երեկ գիշեր ջերմաստիճանը իջել է մինչև - 22։ Սա կլիմայական նորմայից 17 աստիճանով ավելի ցուրտ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան