Ուկրաինայի իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չեն տեսում
Ուկրաինայի զինված ուժերում պահեստազորայինների լրացուցիչ զորակոչի կարիք դեռ չկա։ Բայց իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։ Корреспондент-ի ուկրաինական խմբագրության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
Նրա խոսքով, այս պահին մոբիլիզացիան ընթանում է հանգիստ ռեժիմով, որի ընթացքում կորուստները համալրվում են։
«Մենք վերականգնում ենք մեր մարտական բրիգադների կորուստները, վերցնում ենք մի քանի հատուկ մասնագետներ, որոնք մեզ անհրաժեշտ են որոշակի խնդիրների համար, բայց այսօրվա դրությամբ զանգվածային մոբիլիզացիայի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է Ռեզնիկովը։
Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինան զանգվածային մոբիլիզացիա էր հայտարարվել 2022 թվականի փետրվարի 24-ին, սակայն մինչ այժմ նրա ողջ ներուժը չի օգտագործվել։ Իրավիճակի սրման դեպքում պահեստազորայինների լրացուցիչ զորակոչի մասին վերջնական որոշում կկայացվի անմիջապես։
360tv.ru-ի հաղորդմամբ, 2022 թվականի դեկտեմբերի 31-ին Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ երկրում ռազմական դրության հաստատումից ի վեր 12000 տղամարդ անօրինական կերպով փորձել է լքել երկիրը, որոնցից 15-ը մահացել են սահմանը գետերով կամ լեռներով հատելիս։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները