Global Firepower-ը հրապարակել է երկրների ռազմական հզորության վարկանշային աղյուսակը. Հայաստանը 94-րդ տեղում է
Global Firepower-ը հրապարակել է աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանշային աղյուսակը։
Global Firepower-ի վերջնական վարկանիշը կազմելու համար օգտագործում է ավելի քան 60 անհատական գործոն՝ որոշելու տվյալ երկրի PowerIndex («PwrIndx») միավորը՝ սկսած զորամասերի քանակից և ֆինանսական վիճակից մինչև նյութատեխնիկական հնարավորությունները և աշխարհագրությունը:
Ըստ 2023 GFP-ի վարկանշային ցուցակի, Հայաստանը զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը՝ 145 երկրների թվում։ Հայաստանի հարևան պետությունները զբաղեցնում են առավել բարձր դիրքեր. Իրանը 17-րդ տեղում է, Վրաստանը՝ 85-րդն է, Ադրբեջանը՝ 57-րդը: Առաջատար տերությունների եռյակն է՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը: