Կիևը հրաժարվել է աջակցել Ռուսաստանի առաջարկած Սուրբ Ծննդյան հրադադարին
Ռուսական զորքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հրահանգ են ստացել հունվարի 6-ի ժամը 12:00-ից Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է ՊՆ-ն։
«ՌԴ նախագահի հրահանգի համաձայն՝ պաշտպանության նախարարը զորքերին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը ժամը 24:00-ն սահմանել 36 ժամով հրադադարի ռեժիմ Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հինգշաբթի ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ էր արել Սուրբ Ծննդյան զինադադար հաստատել, որպեսզի «ուղղափառները կարողանան մասնակցել Սուրբ Ծննդյան նախօրեին և Քրիստոսի Ծննդյան օրը»:
Ռիա նովոստին հայտնում է նաև, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը «24-րդ ալիքի» եթերում ասել է, որ Կիևը հրաժարվում է հետևել Ռուսաստանի առաջարկած Սուրբ Ծննդյան հրադադարին։
«Ոչ մի բանակցություն նրանց հետ, ոչ զինադադարի, ոչ էլ որևէ ժամկետի մասին, դա մեզ հետ կապ չունի»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են