Հայաստանն այն երկրների թվում է, ուր Ամանորին մեկնել են ռուս զբոսաշրջիկներ
Ռուսաստանցի ճանապարհորդների համար, ովքեր նախընտրում են օգտվել տուրիստական գործակալությունների ծառայություններից, ամանորյա ամենահայտնի ուղղությունը Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այս մասին KP.RU-ին հայտնել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում։ Երկրորդ տեղում Եգիպտոսն է, երրորդում՝ Թուրքիան։
Թոփ 10 երկրները, որտեղ այժմ գտնվում են ռուս հանգստացողների մեծ մասը, ներառում են նաև Թաիլանդը, Հնդկաստանը, Մալդիվները, Շրի Լանկան, Կուբան, Սեյշելները, Քաթարը:
Սակայն տուրիստական գործակալություններից չօգտվող ճանապարհորդների դեպքում պատկերը բոլորովին այլ է: Նախորդ տարիների համեմատ իսկական բում է դեպի հարևան երկրներ թռիչքները։ Այո, որոշ ուղևորներ դրանք օգտագործում են միայն տարանցման համար: Բայց շատերն իսկապես թռչում են Ուզբեկստանի հնագույն քաղաքներ, Ղազախստանի և Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրեր։
Ամենահայտնի ուղղությունների վարկանիշը, ըստ տուրիստական Tutu. ru կայքի հետևյալն է՝ Ուզբեկստան, Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Բելառուս, Ղազախստան։
Ամանորյա ճամփորդությունների համար ճանապարհորդներն ընտրում են նաև այն երկրները, որոնց հետ Ռուսաստանը ուղիղ չվերթներ չունի. առաջին հերթին Վրաստանն է, ինչպես նաև Գերմանիան, Ինդոնեզիաn, Իսպանիաn, Մեծ Բրիտանիաn, Հունաստանը, Վիետնամը: Չնայած Թուրքիան, Էմիրությունները և Թաիլանդը դեռ շարունակում են մնալ ամենահայտնի ուղղություններից, ինչը հասկանալի է։ Իսկ եվրոպական երկրների շարքում Սերբիան առաջին տեղում է՝ միակը, որտեղ այժմ կարելի է թռչել ուղիղ չվերթով: