Նիկիտա Միխալկովը հոսպիտալացվել է
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը գրիպով հոսպիտալացվել է Մոսկվայում։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան հայտարարել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նիկիտա Միխալկովին սուրբ նշխար է փոխանցել, ինչպես նաև պատարագի ժամանակ աղոթել է նրա առողջության համար:
Նրա խոսքով՝ ինքը անձամբ հեռախոսով խոսել է Միխալկովի հետ։
«Նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց պատրիարքին նրա աղոթքների ու ուշադրության համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր շուտափույթ ապաքինման համար»,- գրել է սինոդալ բաժնի պետը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը գտնվում է ծանր վիճակում, սակայն նրա կինը՝ Տատյանան, նման լուրերը վաղաժամ էր անվանել։ Բացի այդ, «Ինտերֆաքս»-ի անանուն աղբյուրը պատմել է Միխալկովի՝ կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացման մասին։