Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 6000 նմուշով
2022 թվականը Հայաստանի պատմության թանգարանի համար բեղմնավոր տարի է եղել։ Չնայած թանգարանի մշտական ցուցադրութան զգալի մասը փակ է եղել, այնուհանդերձ, թանգարանը շարունակել է ակտիվ աշխատել։ Պատմության թանգարանից հայտնում են, որ 2022 թվականին թանգարանի հավաքածուները համալրվել են ավելի քան 6000 նմուշով, իրականացվել է 50-ից ավելի մշակութային միջոցառում և դասախոսություն, ինչպես նաև գիտաժողով՝ նվիրված Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին։
«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահի բացմամբ տրվել է մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը, իսկ տարվա ընթացքում կազմակերպվել է ավելի քան 10 ժամանակավոր ցուցադրություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Վերջիններից մեծ արձագանք է ստացել Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բացված «Արարատի հնայքի ներքո․ գանձեր Հին Հայաստանից» ցուցահանդեսը, որը ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը՝ ունենալով ավելի քան 90 000 այցելու: