Ռոմեո և Ջուլիետ vs Paramount Pictures
Իտալացի կինոռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 1968 թվականին նկարահանած «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի երկու գլխավոր դերակատարները դատի են տվել ֆիլմի արտադրող Paramount Pictures-ին կինոնկարում մերկ տեսարանի պատճառով, երբ նրանք դեռահաս էին: Օլիվիա Հասսին այն ժամանակ 15 տարեկան էր, իսկ Լեոնարդ Ուայթինգը՝ 16։ Այժմ նրանք համապատասխանաբար 71 և 72 տարեկան են։
Եվրանյուզի հաղորդմամբ, դերասանները հայց են ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ ստուդիային մեղադրելով սեռական շահագործման, անփութության, բարոյական վնասի, անվան և կերպարի յուրացման մեջ։
Նրանք պահանջում են ավելի քան 500 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում։ Հասսին և Ուայթինգն ասում են, որ այժմ մահացած ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիին սկզբում ասել է, որ նրանք մարմնագույն ներքնազգեստով են լինելու ինտիմ տեսարանում, բայց վերջում նկարահանել է նրանց մասամբ մերկ՝ առանց նրանց իմացության:
Դերասանները նաև պնդում են, որ ռեժիսորն իրենց համոզել է, որ առանց մերկ տեսարանի ֆիլմը ձախողվելու է։ Փաստաբանները նշում են, որ դա նաև խախտում է Կալիֆորնիայի և դաշնային օրենքները երեխաների անպարկեշտ պահվածքի և շահագործման վերաբերյալ։
Հայցվորների մի շարք նախկին հայտարարությունները հակասում են իրենց ներկայիս հայտարարություններին։ Այսպիսով, 2018-ին Օլիվիա Հասսին խոսել էր ննջարանի տեսարանի մասին՝ որպես «ոչ այնքան մեծ խնդիր»: Իսկ Ֆրանկո Ձեֆֆիրելլիի հետ նա շարունակել էր աշխատել՝ նկարահանվելով նրա «Հիսուս Նազովրեցի» ֆիլմում։
Ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից (1968) Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիսեի հիման վրա նկարահանված ֆիլմն արժանանցել է երկու Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի և այլ մրցանակների։ Մինչև Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից ֆիլմի ստեղծումը, արդեն նկարահանված են եղել մոտ 26 ֆիլմեր այդ պիսերի հիման վրա, իսկ 1968 թվականից հետո՝ ևս 15-ը, սակայն ձեֆֆիրելլյան տարբերակը համարվում է դրանցից լավագույնն ու դասականը։ Ֆիլմը բավականին մոտ է շեքսպիրյան տարբերակին, բացառությամբ որոշ դեպքերի։ 16-ամյա Օլիվիա Հասսի և 17-ամյա Լոենարդ Ուայթինգի համար ֆիլմը դեբյուտային էր դեպի կինո աշխարհ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են