Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու Բայդենին չեն հրավիրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդներ բացակայել են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությանը, քանի որ Վատիկանը և ինքը՝ հանգուցյալը, այդպես են ցանկացել։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ից Բայդենի փոխարեն հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Սուրբ Աթոռում դեսպանը։ Սպիտակ տան խոսնակն ընդգծել է, որ Բայդենը բոլոր կաթոլիկների հետ սգացել է Հռոմի պապի մահը։ Ժան Պիերը նշել է, որ նախագահը «միշտ կհիշի Բենեդիկտոս XVI-ի մեծահոգությունը», նա միշտ «լրջորեն է վերաբերվում իր հավատքին»։
Ըստ Catholic News Agency-ի, հրաժեշտի արարողությունը պետք է հասարակ լիներ։ Պաշտոնապես դրան հրավիրվել է ընդամենը երկու պետական պատվիրակություն՝ Իտալիայից և Գերմանիայից։
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը մահացել է դեկտեմբերի 31-ին 95 տարեկան հասակում։ Նա թաղվել է հունվարի 5-ին Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող դամբարանում։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ
- Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են