Սուրբ Ծննդյան օրը կաշխատեն մի քանի արգելոց-թանգարաններ
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» և «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցները բաց են։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
Ժամը 10։00-22։00
«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց
Ժամը 10։00-18։00
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
Ժամը 10։00-18։00
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց
Ժամը 10։00-18։00
Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ից։