Արքայազն Հարին պատմել է, որ Աֆղանստանում ծառայելու ժամանակ սպանել է 25 թալիբների
2012-2013 թվականներին Աֆղանստանի հարավ կատարած գործուղման ժամանակ Սասեքսի դուքս Հարին սպանել է «Թալիբան» ահաբեկչական շարժման 25 անդամի: Կոմերսանտի հաղորդմամբ, այս մասին իր «Spare» հուշերում խոսել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամը։
«Ես իմ առջև առաջին իսկ օրվանից նպատակ էի դրել՝ երբեք չգնալ քնելու որևէ կասկածով, թե արդյոք ճիշտ եմ վարվել... կրակել եմ թալիբների վրա և միայն թալիբների վրա, մոտակայքում խաղաղ բնակիչներ չկային։ Ես ուզում էի Մեծ Բրիտանիա վերադառնալ իմ բոլոր վերջույթներով, բայց ավելին` ուզում էի տուն վերադառնալ մաքուր խղճով», - գրել է արքայազն Հարին իր գրքում, որից մի հատված մեջբերում է The Telegraph-ը:
Եղիսաբեթ 2-րդի թոռը խոստովանել է, որ սպանված 25 թալիբների թիվը իրեն չի անհանգստացնում, բայց նաև «չի էլ բավարարում»։
Նա ահաբեկչական կազմակերպության անդամներին դիտում էր որպես «չարագործներ», որոնց պետք է վերացնել՝ նախքան «լավ տղաներին» սպանելը։ Սասեքսի դուքսը թալիբներին համարում է «մարդկության թշնամիներ», որոնք պատասխանատու են պատմության մեջ ամենասարսափելի հանցագործություններից մեկի համար։