Ղազարյան. Պետության գոյությունն ու բացակայությունը
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում, մի օր նամակ ստացա Լեհաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից, որտեղ սպանության համար դատապարտված և իր պատիժը կրող ՀՀ քաղաքացի մի դատապարտյալ բողոքում էր բանտային պայմաններից, իր հանդեպ բանտի ադմինիստրացիայի վերաբերմունքից, բանտային ռեժիմից և այլն։
Ստանալով այդ գրությունը` ես հանձնարարեցի դեսպանության հյուպատոսին կապ հաստատել բանտի ադմինիստրացիայի հետ, պայմանավորվել և գնալ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Կարճ ժամանակ անց հյուպատոսը գործուղվեց այդ հիմնարկ (մի քանի հարյուր կմ Վարշավայից հեռու), հանդիպեց դատապարտյալին, բանտի ղեկավարությանը, տեղում քննարկեց բարձրացված խնդիրները։
Մի քանի օր անց ստացա նոր նամակ նույն դատապարտյալից, ով շնորհակալություն էր հայտնում Հայաստանի դեսպանության արձագանքից և տեղեկացնում դրական փոփոխությունների մասին։
Սա պետություն է, որ պատասխանատու վերաբերմունք ունի իր՝ անգամ ամենադաժան մեղք գործած քաղաքացու հանդեպ, նաև օտար երկրում, ազատազրկման վայրում։
Ընդամենը մի քանի տարի անց, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, նույն այդ պետությունը թշնամու հետ համաձայնեցված մահվան ճիրաններն է նետել իր 120.000 քաղաքացիների, որոնցից ոչ ոք ոչ մի մեղք չի գործել, ոչ մի սխալ թույլ չի տվել, բացի դրանից, որ ազնիվ ու միամիտ է գտնվել ու վստահել է հայերեն խոսացող, իրեն ավելի անվտանգ ու բարեկեցիկ, արդար ու երջանիկ կյանք խոստացող սրիկա պատուհասին և իր հանցախմբի անդամներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան